տուն Լուրեր «Հրապարակ». Նախագահը վերջերս «խորացել» է եւս մեկ «բանակցային» թեմայի մեջ, բայց արդեն...

«Հրապարակ». Նախագահը վերջերս «խորացել» է եւս մեկ «բանակցային» թեմայի մեջ, բայց արդեն Վստրեչի Ապերի հարցով

72
0

Հրապարակ

Օշականցի Գեւորիկի ու երրորդմասցի Լյովիկի վեճը մինչեւ վերջ դեռ չհարթած, հայոց իսթեբլիշմենթը, որը երկու մասի էր բաժանվել այս հարցում եւ հերթով մտնում, դուրս էր գալիս նախագահի մոտ, վերջերս «խորացել» է եւս մեկ «բանակցային» թեմայի մեջ, բայց արդեն Վստրեչի Ապերի հարցով, որի վրա, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, հայտնի պաշտոնյաներից մեկը «բոչկա» է գլորել` մինչեւ նախագահի մակարդակ, վերջինս էլ հանձնարարել է ոստիկանությանը` վերջնականապես կարգի բերել «ոլորտը»` գողականներին հանելով հայտնի «պաշտոնյաների տակից», ինչն էլ «խաղի մասնակից» պաշտոնյաները  բավական ծանր են տարել: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ,  կառավարության որոշ անդամների միջեւ այս թեման դարձել է լուրջ ջրբաժանի հիմք: Հիշեցնենք, որ վերջերս խոսվում էր նաեւ երգիչ Աֆոնին ժամկետից շուտ բաց թողնելու մասին, ինչն այս պայքարի «դրվագներից» է, սակայն մեր աղբյուրներն ասում են՝ «չեն գնա դրան»:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը