տուն Մամուլ «Հրապարակ». Յուրի Վարդանյանը Գալուստ Սահակայանի մետ էր եկել օրվա վերջում

«Հրապարակ». Յուրի Վարդանյանը Գալուստ Սահակայանի մետ էր եկել օրվա վերջում

165
0

hraparak«Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը եթե նախկինում զլանում էր խորհրդարան գալ նույնիսկ Սահմանադրությամբ սահմանված կառավարության հարց ու պատասխանին, ապա հիմա ոտքը բացվել է, այցելում է նաև «հենց այնպես»։ Երեկ, աշխատանքային օրվա վերջում, նախարարը եկել էր խորհրդարան, ուղիղ Գալուստ Սահակյանի կաբինետ։

Ավելի քան կես ժամ նրա հետ առանձնազրույց ունենալուց հետո գնաց։ Երբ փորձեցինք հարցնել, թե ինչ կարևոր գործով էր եկել ավագ կուսակցի մոտ, Վարդանյանը մեկնաբանության փոխարեն խոստացավ ծավալուն հարցազրույց՝ տետ ա տետ։ «Չհաշված, որ վաղն էլ գալու եմ հարց ու պատասխանին»,– հպարտորեն հավելեց նա»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here