տուն Լուրեր «Հրապարակ». Մուկն ու կատվի թեման շարունակում է մնալ հայկական իրականության թոփ-թեման

«Հրապարակ». Մուկն ու կատվի թեման շարունակում է մնալ հայկական իրականության թոփ-թեման

106
0

Հրապարակ

Մուկն ու կատվի թեման շարունակում է մնալ հայկական իրականության թոփ-թեման: Չգիտես՝ իշխող ուժի ողբերգությո՞ւնն է սա, թե՞ ամբողջ հասարակության, որն իր անզորությունը, չբավարարվածությունն իր կյանքից, իշխանությունից, պետությունից արտահայտում է զավեշտի ու վիրավորանքի նման դրսեւորումներով: Երեկ կառավարության շենքի մոտ մի կին ազատամարտիկ իսկական թատրոն էր կազմակերպել՝ կատվի եւ մկան մասնակցությամբ: Ամբողջ օրը համացանցը մի լավ զվարճացավ կատարվածի վրա, իսկ երեկոյան տեղեկացանք, որ ոստիկանությունն ուղղակի պաշարել է թատրոնի «կազմակերպչի» բնակարանը՝ Բագրատունյաց 22 հասցեն, եւ նրան բերման են ենթարկել Կենտրոնի բաժին: Հարկավոր է նման ակցիաների նկատմամբ սեր ունեցողների աչքը վախեցնել:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը