տուն Մամուլ «Հրապարակ». Մարգոն դարձել է Կաշպիրովսկի

«Հրապարակ». Մարգոն դարձել է Կաշպիրովսկի

108
0

ggg

Եթե ընդամենը մի անգամ հոգեբանության դասագիրքը բացած Մարգարիտան կարող է ԱԺ-ում պարանոյիկ հիվանդության վերաբերյալ սեանսներ անցկացնել, իր որոշ գործընկերների մոտ բացահայտել հիվանդության ախտանիշները (իր խոսքն է, «ինքն այդ մասին իմացել է ընդամենը երեկ՝ բացելով հոգեբանության դասագիրքը»), ուրեմն Ազգային ժողովը սավսե՜մ ձեռից գնում է: Հոգեբանության գիրքը մի անգամ բացած հոգեբան Մարգոյի  տեսանկյունից եթե դիտարկենք այս խնդիրը, կստացվի, որ ՀՀԿ-ի գործերը խարաբ են: Պարանոյայի դեպքում մարդը տեսնում է մի բան ու վստահ է, որ դա այն է, ինչին ինքը հավատում է: Տվյալ դեպքերում դու ինքդ սկսում ես փաստերը վերլուծել այն հերթականությամբ ու շղթայական հաջորդականությամբ, որը ցանկալի է քեզ: Հենց միայն այն փաստը, որ ՀՀԿ-ի կարգախոսն է դեպի ապահով Հայաստան, ինքնին վկայում է, որ հանրապետականներն ասել ու հավատացել են իրենց ասածին: Ասում են՝ մեծամասնություն ենք, ու հավատում են իրենց ասածին, արդար ընտրություններ են, ու հավատում են, մի խոսքով, ինչ ասում՝ Գալուստով պեչատում ու իրենց համար ցանկալի բանին կուրորեն հավատում են: Հենց պարանոյան դա է, ու այլ տեղ պարանոյայի ախտանիշներ փնտրելն անիմաստ աշխատանք է: Ինչ վերաբերում է Մարգոյի ասած բողոքամոլությանն ու կասկածամտությանը՝ ասեմ, որ երբ մարդուն ցավացնում են, ու նա ձեն չի հանում, դա արդեն հոգեկան լուրջ շեղվածության, անջատվածության նշան է: Երբ մարդուն անընդհատ խաբում են, ու չի հավատում, կասկածում է, բնական ռեակցիա է: Բայց, չգիտես ինչու, հոգեբանության գիրքը մի անգամ բացելուց պատգամավորին թվացել է, թե առարկան ջրի նման խմում է: Մարգոն դարձել է Կաշպիրովսկի, ՀՀԿ-ի թանին թթու ասողներն էլ՝ պարանոյիկ հիվանդներ:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը