տուն Մամուլ «Հրապարակ». Հորդորել են չգնալ Ծառուկյանի միջոցառմանը

«Հրապարակ». Հորդորել են չգնալ Ծառուկյանի միջոցառմանը

150
0

hraparak«Երեկ «Փարավոն» ռեստորանային համալիրում Գագիկ Ծառուկյանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեն, սպորտսմենների լավագույն տասնյակին էր պարգևատրում։ Այնտեղ էին սպորտին առնչվող բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները, սպորտսմեններ, քաղաքական դեմքեր։ ՀՀ նախագահի կողմից ներկայացված էր նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ներկա էր Ռոբերտ Քոչարյանը:

շԲայց քանի որ հակասություններ կան սպորտի և երիտասարդության նախարարության ու ՀԱՕԿ-ի միջև, միջոցառումն անամպ չի անցել։ Նախօրեին նախարարության աշխատակիցները հերթով զանգահարել են սպորտդպրոցների տնօրեններին, տարբեր սպորտսմենների և հորդորել, որ այդ միջոցառմանը չգնան։ Այդ պատճառով հրավիրվածներից ոմանք չեն ներկայացել միջոցառմանը՝ վախենալով, որ դա իրենց համար հետևանքներ կունենա։ Հիշեցնենք, որ դրանից մի քանի օր առաջ էլ նախարարությունը շնորհավորեց լավագույն տասնյակին։ Այս տարի մեզանում լավագույն սպորտսմենների երկու ցանկ հրապարակվեց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here