տուն Մամուլ «Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի և Աղվան Հովսեփյանի հարաբերությունները լարված էին, որովհետև Հովսեփյանը բանատեղ...

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի և Աղվան Հովսեփյանի հարաբերությունները լարված էին, որովհետև Հովսեփյանը բանատեղ չէր դնում ԱԺ–ին

192
0

հրապարակ«Հովիկ Աբրահամյանը չկարողացավ այնպես անել, որ Աղվան Հովսեփյանը բանատեղ դնի օրենսդիր մարմնին և տարեկան հաշվետվություն ներկայացնի Աժ։ Այս հողի վրա էլ նրա և Աղվան Հովսեփյանի հարաբերությունները լարված էին։ Ուստի ուշագրավ էր երեկ Արգամիչի հոգատար վերաբերմունքն ապագա գլխավոր դատախազի նկատմամբ։ Առաջին հարցն էլ ինքն ուղղեց. «Դատախազության մասին օրենքով դատախազը պետք է հաշվետվություն ներկայացնի, և պարբերաբար մեր գործընկերները հարց են ուղղում, թե ինչու չկա, սակայն հաղորդում ներկայացնելու համար չկա հստակեցում, որ նիստին են ներկայացնում։
Ցանկանում եմ Ձեր վերաբերմունքն իմանալ այս հարցի մասին»։ Գևորգ Կոստանյանը նշեց, որ պետական մարմնի գործունեության հրապարակայնությունը և հաշվետվողականությունն անհրաժեշտ են, բայց օրենքում հստակեցված չէ՝ դա բանավո՞ր պետք է արվի, թե՞ գրավոր։ «Եթե օրենքում փոփոխություն լինի, իհարկե, այդ հաշվետվությունը կներկայացվի Աժ նիստին»։»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here