«Պարզվում է՝ ՀՀՇ բրենդակռիվը չի ավարտվել։ Վերածնված ՀՀՇ-ականները մինչ օրս ժամանակ չեն ունեցել՝ նրանք զբաղված են եղել կուսակցության գրասենյակի փնտրտուքով և գտել են Սարյան 8 հասցեում։ Այն արդեն կարգի են բերել և հիմա անցնելու են «բրենդին»։ «Առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլրացնենք պահանջվող բոլոր փաստաթղթերը և կդիմենք Պետռեգիստր, ոչ մի խնդիր չի եղել և չի էլ լինի»,– երեկ մեր լրագրողին ասել է կուսակցության անդամ Կարեն Կարապետյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ համագումարից հետո, «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Հայոցյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀՇ անվանումը և ՀՀՇ խորհրդանիշը պատկանում են իր ստեղծած հասարակական կազմակերպությանը և գրանցված են Պետռեգիստրում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։