տուն Մամուլ «Հրապարակ». ՀՀԿ-ն կորցրել է «դրայվը»

«Հրապարակ». ՀՀԿ-ն կորցրել է «դրայվը»

181
0

hraparak«Վիլնյուսից և Պուտինի այցից հետո ՀՀԿ Գործադիր մարմինն էլ է կորցրել «աղջիկ վախտվա էնտուզիազմը», նախորդ օրը ԳՄ նիստին Սերժ Սարգսյանը եկել է բավականին ուշացումով, նիստը տևել է ընդամենը կես ժամ։ Շըփ-թըփ՝ մի քիչ գնահատել են Վ. Պուտինի այցը, համարել այն «նորմալ, տեղը տեղին, հաջողված»։ Հետո Սերժ Սարգսյանը հարցրել է՝ բա բյուջեն ե՞րբ է քննարկվելու-ընդունվի։ Ասել են՝ երեքշաբթի։ Հարցրել է՝ քանի՞ օր կտևի քննարկումը։ Ասել են՝ երեք։

Դավիթ Հարությունյանը հարցրել է՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից ի՞նչ նորություն կա։ Ասել են՝ չկա, ամեն ինչ նորմալ է։ Եվ, այնուհանդերձ, եթե ղարաբաղյան հարցով արդեն հետաքրքրվում է իրավաբան Դավիթ Հարությունյանը, նշանակում է՝ գոնե համանախագահող երկրների մակարդակով հերթական «բարի ցանկությունների» փաթեթն է պատրաստվում՝ մտմտացել են ՀՀԿ ծերերը, սպասելով, որ նախագահը մի բան ասի այդ մասին, ոչինչ չի ասել։ Բան չի ասվել նաև կուտակայինի հետաձգման մասին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here