տուն Մամուլ «Հրապարակ». ՀՀԿ–ն ԲՀԿ-ի «դեմը կդնի»

«Հրապարակ». ՀՀԿ–ն ԲՀԿ-ի «դեմը կդնի»

110
0

hraparak«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ քննադատություններն ու բողոքները կստիպեն կառավարությանը քանդել արխիվները։ Փոխանակ այս բողոքներին ու դժգոհություններին ընթացք տալու՝ որոշել են աղմկող ԲՀԿ-ի «դեմը դնել» իրենց արխիվային համաձայնությունները նույն համակարգի մասին։ Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2008-2012 թթ. կոալիցիայի շրջանակում ԲՀԿ ենթակայության տակ էր։

Բացի այդ, ԲՀԿ-ական պատգամավորներն Ազգային ժողովում անաղմուկ դակում էին իրենց դաշնակից ՀՀԿ-ի առաջարկները, որոնց «հետևանքներով» հիմա են սկսել մտահոգվել, երբ ընդդիմություն խաղալու ժամանակն է եկել։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ականների նախկին դրվատանքներն այս համակարգին տարբեր ձևաչափերով կներկայացվեն հանրությանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here