«Հերթական պաշտոնյայի որդուն բարձր պաշտոն են տվել։ Երեկ տեղեկացանք, որ առողջապահության փոխնախարար է նշանակվել Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, ով «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրենն էր։ Թե ինչու է արժանին հենց պաշտոնյայի որդին համարվել, ակնհայտ է, որ ոչ թե հմտությունների ու բացառիկ խելքի համար, այլ հայրիկի կապերն ու շրջապատն են դեր խաղացել»,–գրում է թերթը։