տուն Լուրեր «Հրապարակ». Հաջորդ անգամ հավանաբար դիպլոմներ կբաժանի Պուտինը

«Հրապարակ». Հաջորդ անգամ հավանաբար դիպլոմներ կբաժանի Պուտինը

66
0

Հրապարակ

Երեկ մանկավարժական համալսարանի շրջանավարտներին դիպլոմներ էր հանձնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ դրսում «պնակալեզ-շոու» էր կազմակերպված: Ուսանողները շրջապատել էին նախագահին ու պարում էին, մյուսներն էլ շարվել էին կողքերը եւ դրոշակները թափահարելով՝ ֆլեշ-մոբ էին անում: Մինչ այդ նրանք 10:30-12:00-ն տանջվել էին արեւի տակ՝ փորձ անելով: Մյուս ֆակուլտետներից ուսանողներ ու դասախոսներ էին բերել: Բոլորին ասել էին, որ միջոցառում է լինելու, բայց թե ինչ, չէին զգուշացրել: Բուն միջոցառմանը միայն անձնագրերով էին ներս թողնում: Դասախոսները պատմեցին, որ մանկավարժականում սա ավանդույթ է, որի իմաստն իրենք էլ են վատ ըմբռնում, բայց փաստ է, որ ամեն անգամ դիպլոմների հանձնման արարողությանը իշխանության մի որեւէ ներկայացուցիչ են հրավիրում: Ընդ որում, իշխանավորների աստիճանը տարեցտարի բարձրանում է: Անցյալ տարի կաթողիկոսն է հանձնել, դրանից առաջ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այս անգամ՝ նախագահը, մյուս տարի ռեկտոր Միրզախանյանը, հավանաբար, կհրավիրի ՌԴ նախագահ Պուտինին:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը