«Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպած Վազգեն Մանուկյանը, ըստ մեր աղբյուրների, մինչև Նոր տարի պետք է ևս մեկ անգամ «նշանակվեր» Հանրային խորհրդի նախագահ, սակայն արդեն ոչ թե նախագահի հայեցողությամբ, այլ՝ ըստ օրենքի։
Բանն այն է, որ տևական ժամանակ է, ինչ պատրաստ է «Հանրային խորհրդի մասին» օրենքը, որով, ինչպես տեղեկացրել ենք, ընդարձակվում են ՀԽ լիազորությունները թե Աժ-ում. թե գործադիր մարմնում։ Սպասվում էր, որ դեկտեմբերին այն կընդունվեր, ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանը, ըստ այդ օրենքի, կառաջարկեր Վազգեն Մանուկյանի թեկնածությունը խորհրդի նախագահի պաշտոնում, սակայն օրենքը, ըստ մեր աղբյուրների, քննարկման կդրվի գարնանը՝ ապրիլ-մայիսին»,–գրում է թերթը։