տուն Մամուլ «Հրապարակ». Հայաստանում է Նորիկ Թևանյանը

«Հրապարակ». Հայաստանում է Նորիկ Թևանյանը

203
0

hraparak«Մեր տեղեկություններով, այս օրերին Հայաստանում է ոչ անհայտ, ռուսաստանաբնակ ջավախահայ Նորիկ Թևանյանը՝ մասնակցելու եղբոր քառասունքին։ Նույն աղբյուրների համաձայն, նախորդ օրը նա հանդիպել է Սերժ Սարգսյանին, ինչ հարցով՝ պարզ չէ. «Հայաստանում գտնվելիս նրանք միշտ հանդիպում են»։

Հիշեցնենք, որ մոսկովյան հեղինակությունների և բիզնես միջավայրի հետ սերտորեն կապված Նորիկ Թևանյանը Երիտասարդական կուսակցության ղեկավար Սարգիս Ասատրյանին կանչել էր Մոսկվա, դարձրել հայ համայնքի հոգաբարձուների նախագահ, վերջնարդյունքում Ս. Ասատրյանը Մոսկվայում ձերբակալվել էր «նարկոտիկի գործով» և, որոշ տեղեկություններով, դեռ գտնվում է ՊԱԿ-ի մեկուսարանում, սակայն Թևանյանը բացարձակապես չի ցանկանում իր անունը կապել Սարգիսի հետ, որևէ խոսք ասել նրա մասին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here