««Վաղարշ և որդիներ» ոսկու շուկան կտուգանվի մոտ 95 միլիոն դրամով, իսկ վարչական պատասխանատվությունը տարածվում է 8 սեղանիկների վրա»,- երեկ հայտարարել է էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը՝ հավելելով, որ գումարի չափը կարող է նվազել, եթե տնտեսվարողն այնպիսի հիմնավորումներ ներկայացնի, որ իրենց կողմից ընդունվի։
«Այդ իսկ պատճառով էլ տուգանում ենք, որը միակ միջոցը կլինի, որպեսզի սպառողը չդառնա խաբեության զոհ»,- ասել է Խալիկյանը։ Նա զարմացած է «Վաղարշ և որդիներ» շուկայի աշխատակիցների բողոքի ակցիաներից, այն դեպքում, երբ ավելի վաղ ևս տուգանվել են՝ ավելի մեծ չափով, քան այժմ, բայց բողոքներ չեն եղել։
Արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ավետիք Մկրտչյանն էլ տեղեկացրել է լրագրողներին, որ իրենց կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 33 խախտումներ, որից 24-ը հակահրդեհային են, իսկ 9-ը՝ տեխնիկական անվտանգության ապահովման պահանջների հետ կապված»,–գրում է թերթը։