Բրյուսելյւսն մեր աղբյուրների փոխaնցմամբ՝ բավականին լուրջ կոնֆլիկտ է հասունացել Եվրոպական հանձնաժողովի նախագահ ժոզե Մավնուել Բարոզոյի եւ եվրակոմիսար, «Արեւելյան հարեււսնություն» ծրագրի պատասխանատու Շտեֆան Ֆյուլեի միջեւ՝ Արեւելյան գործընկերության ծրագիրն ամբողջովին տապալելու հ մար: Եվ եթե Եվրոպայում ինչ-որ կերպ հասկանում են Հայաստանի ասոցացումից հրաժարման մոտիվները, ապա Ուկրաինայի հրաժարումն ւսմբողջովին համարում են Ֆյուլեի անհատա կան ձախողման արդյունքը: Կտա՞ հրաժարական Ֆյուլեն այս ամենի արդյունքում: Հիշեցնենք, որ երեկ Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը հայտարարել է, որ, ըստ ամենայնի, Մոլդովան եւս կհրաժարվի ւսսոցացու- մից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ըստ ամենայնի, Ֆյուլեն հրաժարական չի տա, քանզի գարնանը, առավել ստույգ՝ մայիսին, կապված Եվրա- խորհրդարանի ընտրությունների հետ, հրաժարական կտա ողջ ԵՄ հանձնաժողովը՝ Բարոզոյի գլխավորությամբ: հ դեպ, սա երկու «սազիվ» ընտրված Բարոզոյի նախագահելու տարիների միակ սկանդալը չէ. 2004-ին իտալացի եվրակոմիսարի հետ նա սկանդալ էր ունեցել հոմոսեքսուալիստների թեմայով. իտալացի «կոմիսարն» ասել էր, որ հոմոսեքսուալիզմը մեծ մեղք է, ինչը պայթեցրել էր ԵՄ-ն, Բարոզոն ստիպված էր եղել փոխարինել ինստալացի եվրակոմիսարին մեկ այլ՝ հոմոսեքսու- ալիզմը «հանդուրժող» կոմիսարով: