տուն Լուրեր «Հրապարակ».Կոմունալը ձեզ չի՞ հագցրել… Կհագցնի

«Հրապարակ».Կոմունալը ձեզ չի՞ հագցրել… Կհագցնի

241
0

timtԷս ի՞նչ է պատահել, տեսնես ինչո՞ւ են մարդիկ գլուխները բռնած դես ու դեն ընկել… Փողոցում առաջին պատահած տիկնոջը հարցնում եմ:

 

Տիկին, ձեզ ի՞նչ է պատահել… Ա՛խ տիկին, ինչո՞ւ եք այդքան դիմափոշի ցանել: Դիմափոշի չի՞… Վայ, սփրթնե՞լ եք տիկին: Խոսել կարո՞ղ եք տիկին: Ի՞նչ: Վրաե՞րթ: Ո՞ւմ կանչեմ, տիկին, Շամշյանի՞ն, թե՞ ոստիկանությանը: Ես Պուտինին չեմ կարող կանչել տիկին: Ոչ էլ Սերժին: Վարչապետին կանչե՞մ: Ինչպե՞ս թե իմաստ չունի, վարչապետ է վերջապես… Չէ, այդպես մի ասեք տիկին: Ի՞նչ փետ, ի՞նչ ԺԷԿ-ի պետ, անհարմար է տիկին, նա մեր վարչապետն է, վերջապես: Գուցե այնուամենայնիվ զանգե՞մ… Դուք ինձ չասացիք, տիկին, ի՞նչ վրաերթ է եղել, ո՞վ է ձեր հանդեպ վրայերթ կատարել: Կոմունա՞լը: Կոմունալն ինչպե՞ս վրաերթ կանի տիկին, գուցե ձեզ թվացել է:

 

-Թուրքե՛եեր,- ճչաց կինը…

 

Ակամա շուրջս նայեցի՝ որտե՞ղ եմ:

 

Տեսնեմ՝ վազողների մեջ մի ծանոթ մարդ կա՝ իմ հարևան Շմավոնը: «Հրապարակի» ընթերցողը նրան լավ է ճանաչում:

 

-Շմավո՛ոոն…

 

Շմավոնը ՀՀԿ ակտիվիստ է: Ամեն ընտրության մեր շենքում «քարոզ» է բաժանում, ըըը, քարոզ է անում:

 

Հազիվ հասա հետևից:

 

-Շմավոն, էս մարդիկ ինչո՞ւ են խելագարված վազվզում: Կանգնիր, այ տղա, ես քո հավեսը չունեմ: Ո՞ւր մտնեմ: Փո՞ստ, ինչո՞ւ մտնեմ, ինձ վաղուց ոչ ոք ծանրոց չի ուղարկում: Կամաց քայլիր Շմավոն, հոգիս բերանս եկավ:

 

Մի կերպ կանգնեցրեցի Շմավոնին:

 

-Դե հիմա ասա, ի՞նչ է պատահել:

 

-Կոմունալը…

 

-Քեզ է՞լ կոմունալը վրաերթ արեց:

 

-Հա:

 

-Ո՞նց:

 

-Ոչ թե ոնց, այլ ինչքան:

 

-Բազմակի վրաե՞րթ, խեղճ տղա: Բա չասի՞ր որ ՀՀԿ ակտիվիստ ես:

 

-Չհասցրեցի:

 

— Լավ չի:

 

-Լավ չին ո՞րն է, ախպեր, բառիս բուն իմաստով հագցրեցին:

 

-Այսինքն ո՞նց հագցրեցին:

 

-Գնա փոստ՝ կտեսնես:

 

-Գի՞ժ եմ, ինչ է:

 

Շմավոնին թողեցի իր զգացումների հետ: Հեռանալիս հետ նայեցի: Շմավոնը մեղքս եկավ: Բայց իմ վիճակն էլ մի վիճակ չէր: Շմավոնին արդեն հագցրել պրծել են: Այդ ամենը դեռ իմ առջևում է…

 

Քայլերս ակամա ուղղեցի «Չենք վճարում 150 դրամ» շարժման գրասենյակ: Մոտակա կանգառում շտապ օգնության մեքենա կար կանգնած: Տեսնես ի՞նչ է եղել: Էն Շամշյանը չի՞: Հա էլի: Երևի վրաերթ է տեղի ունեցել: Մի կնոջ էին մտցնում մեքենայի մեջ:

Ամբողջական նյութը Հրապարակ օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here