տուն Լուրեր «Հրապարակ». Կալանավորեք որդուս

«Հրապարակ». Կալանավորեք որդուս

130
0

1544055_580657825345784_1754082056_nԻնչպես են վերաբերվում հայրերը որդիների քաջագործություններին՝ այս թեման փակ է: Այս մասին հայրերը չեն սիրում խոսել: Որդին Հայաստանում սրբություն է, ամրոցի պես: Հենրիկ Նավասարդյանը, որը մինչեւ վերջերս հասանելի էր մամուլի համար, որդու՝ Դավիթի հետ կատարվածից հետո, հունվարի 11-ից անհասանելի է դարձել, վստահելով իր բջջայինը վարորդին: Հայտնի է, թերեւս, սպորտի նախարար Յուրի Վարդանյանի վերաբերմունքը:  Իր որդին՝ Դավիթը, ինչպես հայտնի է, մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ: Անցյալ տարվա հոկտեմբերին նա բերման էր ենթարկվել հայ-իրանական սահմանից, եւ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել էին 99 գրամ հաշիշ: Հայրը, սակայն, չի միջամտել քննությանը: Նա նույնիսկ մինչ օրս որդուն տեսակցելու չի գնացել եւ սկզբում անգամ փաստաբանի գումար չտրամադրեց: Դավիթը կալանավորվելուց անմիջապես հետո հայտարարեց, որ փաստաբան չի վարձում, քանի որ փող չունի: Հետո փաստաբան հայտնվեց՝ Վահան Հայրապետյանը, սակայն նախարարը, որը Դավիթի գլխավոր պաշտպանը պետք է լիներ, ոչ միայն չօգնեց նրան, այլեւ, ինչպես վստահեցնում են նրա ընկերական շրջապատի մարդիկ, ամեն ինչ արեց, որպեսզի տղային կալանավորեն: Օրերս քննչական մարմինը եւս երկու ամսով երկարաձգել է Դավիթ Վարդանյանի կալանքի ժամկետը:

Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here