«Վոլեյբոլի ֆեդերացիան չճանաչելու առիթով ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին վերջին հրահանգները տալուց և Դուբայ մեկնելուց առաջ Գագիկ Ծառուկյանը նեղ միջավայրում ասել է. թող նորից ֆեդերացիայի նիստ անեն. «Ես նիստը ղեկավարեմ, էլի Արթուր Բաղդասարյանն ընտրվի, խնդիր չկա»։
ՀԱՕ՞Կ, թե՞ ՄՕԿ կանոնադրության մեջ է գրված, որ նիստը պետք է անպայման Ծառուկյանը վարի՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Խնդիրը Գագիկ Ծառուկյանը չէ, խնդիրը ՀԱՕԿ-ի իրավասությունները հարգելն ու կանոնակարգով առաջնորդվելն է, ինչը չի արվել, պետք է օրենքի տառը պահել»։ Իսկ եթե ֆեդերացիայի նոր նիստ չհրավիրվի՞։ «Այդ ժամանակ արդեն ՀԱՕԿ-ը կստեղծի Վոլեյբոլի 2-րդ՝ օրինական ֆեդերացիան՝ նոր ղեկավարով–բանով հանդերձ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։