տուն Լուրեր «Հրապարակ». Խելահեղության մրցավազք

«Հրապարակ». Խելահեղության մրցավազք

64
0

Հրապարակ

Երբ անելանելիության, փակուղու զգացում կա մթնոլորտում, գլուխ են բարձրացնում խելահեղ իդեաները, եւ միանգամայն լուրջ ու խելացի մարդիկ տրվում են ավանտյուրիզմին: Մի բավական խելացի ու կրթված երիտասարդ օրերս շատ լուրջ տոնով ինձ համոզում էր, որ մեզ ազգային գաղափարն է պակասում, իսկ դա կարող է լինել Ադրբեջան պետությունը երկրագնդի երեսից վերացնելը: Ասում էր, որ ինքը տեսություն է մշակել, թե ինչպես ենք մենք տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հրահրում Ադրբեջանում ապրող փոքրամասնություններին եւ ինչպես ենք երկպառակություն սերմանում մեր հարեւան երկրում: Մնացածն արդեն ժամանակի հարց է՝ պնդում էր զրուցակիցս: Մեկ ուրիշ խելացի մարդ օրերս ինձ բացատրում էր, որ պատերազմն անխուսափելի է, եւ մեր միակ փրկությունը կարող էր լինել միջուկային զենքի ստեղծումը, որը միանգամայն հնարավոր է Հայաստանում կազմակերպել, եւ ոչ միայն Ադրբեջանը, այլեւ աշխարհը ծնկի կգա մեր առաջ: Միայն այդ եղանակով է հնարավոր Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը, ինչը մենք չարեցինք մեր անհետեւողականության, վախկոտության, ծուլության պատճառով՝ պնդում էր գաղափարի հեղինակը: Մի ուրիշ խելացի մարդ վստահ է, որ մենք կարող ենք դառնալ հզոր արդյունաբերություն ունեցող երկիր. ընդամենը հարկավոր է հաշվել, թե ինչ, ինչքան եւ ինչպես է պետք արտադրել այս կամ այն տարածքում: Հարկավոր է արտադրողներին կապել միմյանց հետ, պարզել, թե ով ինչի կարիք ունի, ով ինչ կարող է գնել ու փոխանակել մյուսի հետ: Արձանագրենք, որ «Նյու վասյուկիները» եւ դրանց հետ հույսեր կապելը նոր երեւույթ չեն. դեռ Իլֆն ու Պետրովն են դա բացահայտել: Չէ՞ որ Դիլիջանում ֆինանսական կենտրոն, Գյումրիում տեխնոպարկ, Ջերմուկում զբոսաշրջային կենտրոն ունենալու առաջարկներն արդեն հնչել են:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը