տուն Մամուլ «Հրապարակ». Իրականում, ֆինանսական ոչ թե մեկ, այլ երկու բուրգի քննություն է իրականացվում

«Հրապարակ». Իրականում, ֆինանսական ոչ թե մեկ, այլ երկու բուրգի քննություն է իրականացվում

115
0

hraparak«Հատուկ քննչական ծառայությունում, իրականում, ֆինանսական ոչ թե մեկ, այլ երկու բուրգի քննություն է գնում։ Մեկում մեզ հայտնի անձինք են ուրվագծվում. Ներսիկ Նազարյան, Կարեն Բաբակեխյան, և գումարի չափը մեկուկես միլիոն դոլարի է հասնում, մյուսում հայտնի անձ չկա, բայց գումարի չափը մոտ 10 անգամ ավելի է։ Առաջինով շատ թե քիչ տեղեկություններ սպրդել են մամուլ, իսկ երկրորդն ընդհանրապես դուրս Է մնացել հասարակության ուշադրությունից։

Ինչ վերաբերում է երկրորդ բուրգին, ապա այստեղ հիմնական «խաղացողը» մի շնորհալի Օստապ Բենդեր է՝ գիտությունների թեկնածուի կոչումով, ով գրավատների ցանց է շահագործել և միամիտ մարդկանցից փողեր կորզել՝ բարձր տոկոսներ տալու խոստումով։ Քանի որ սկզբնական շրջանում այդ տոկոսներն իսկապես վճարել է, ասենք՝ 10 հազար դոլարի դիմաց 2 շաբաթում 2 հազար դոլար վճարելով, «կլիենտների» պակաս չի ունեցել։ Դրանք ճանճի պես վրա են տվել և ընկել այս շուլլերի հյուսած սարդոստայնը։ Այս գործով ևս փողերի շարժը չի հայտնաբերվել, և հասկանալի չէ, թե եվրոպական որ բանկում է սույն անձը պահել 10 միլիոն դոլարը, որը թերևս նախատեսում է պատիժը կրելուց հետո վայելել։ Այս բուրգում չնայած հայտնի անձանց անուններ չեն շոշափվում, սակայն բացառված է, որ դրանք մասնակցություն ունեցած չլինեն։ Թերևս այս գործով ևս գործը կանգ է առել միջին օղակի վրա՝ հիմնական «գայլերին» գործից դուրս թողնելով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here