տուն Մամուլ «Հրապարակ». ինչքան պետք է, ինչ պետք է, անելու ենք անմնացորդ, հաղթելու ենք....

«Հրապարակ». ինչքան պետք է, ինչ պետք է, անելու ենք անմնացորդ, հաղթելու ենք. Ծառուկյանը Արարատի քաղաքապետի ընտրությունների մասին

130
0

hraparak«Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը պաշտոնապես «հաստատել» է, որ Արարատ քաղաքի ընտրություններում ՀՀԿ թեկնածուն Հայկ Հայկյանն է. վերջինս «Ավշարի» Գրիգորյան եղբայրների հովանավորությունն է վայելում։ Արարատում անզիջում պայքար է սպասվում՝ տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները։ Հիշեցնենք, որ ԲՀԿ թեկնածուն «Արարատցեմենտ» ՓԲԸ տեղամասի պետ Սամվել Բարսեղյաևև է։ Վերջինիս «մասով» փիառ տեխնոլոգիան ասում է, որ ԲՀԿ թեկնածուն Արարատում գիշերները ծիրան-ծիրան ման գալու «խասյաթ» ունի՝ իր հետևանքներով հանդերձ։ Բոլոր դեպքերում, ԲՀԿ առաջնորդի համար վերջինիս հաղթանակը պատվի ու արժանապատվության խնդրի է վերածվել, ոչ միայն որպես «Արարատցեմենտի» սեփականատիրոջ, այլև որպես վերջին հնարավորություն՝ լուսանցքում հայտնված ԲՀԿ-ն վերակենդանացնելու համար։ Ծառուկյանը, ըստ մեր աղբյուրների, ասել է՝ անելու ենք ինչքան պետք է, ինչ պետք է, անելու ենք անմնացորդ, հասնելու ենք մինչև վերջին մարդը՝ հաղթելու ենք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here