«Ինչո՞ւ Էրիկ Շարմազանովը Անուբախ Համբարյանի փոխարեն չդարձավ Լոռու մարզի ոստիկանապետ, երբ թե ոստիկանական, թե նախագահական, թե մարզային աղբյուրները միաբերան պնդում էին, որ հենց նա է նստելու մարզի ոստիկանապետի աթոռին։ Հնարավո՞ր է ՀՀԿ-ի «քյարթ» թևը խոչընդոտել է սույն «առաջխաղացմանը»,-հարցրինք ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներից մեկին։
«Ամենևին ոչ. Շարմազանովի եղբայրը՝ գնդապետ Էրիկ Շարմազանովը, դեռ շատ երիտասարդ է` ու դեռ կհասցնի, ինչպես ասում են, գեներալ դառնալ. Շարմազանովն էլ ժամանակին ֆրակցիայի ղեկավար չդարձավ, իսկ հիմա՝ տեսնում եք»։ Գեներա՞լ է։ «Գեներալ չէ, բայց դե՝ վատ էլ չէ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։