տուն Լուրեր «Հրապարակ». «Ժառանգությունը» լիդերների հանդիպում է պահանջում

«Հրապարակ». «Ժառանգությունը» լիդերների հանդիպում է պահանջում

88
0

Հրապարակ

«Մենք ցանկանում ենք բացահայտել մեզ հետ խաղացող մնացյալ երեք ուժերի իրական ու ամբողջական կերպարը, դրա համար ենք պահանջում լիդերների հանդիպում, որի ընթացքում պետք է ոչ միայն հասկանանք ու հրապարակայնացնենք` այդ լիդերները գնո՞ւմ են ամբողջական իշխանափոխության, թե՞, կախված նրանից, թե ով կդառնա վարչապետ, կես ճանապարհին դուրս կգան խաղից»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը, որը նաեւ չթաքցրեց` կռիվը գնում է, թե ով է այսուհետ լինելու Հայաստանում ընդդիմությունը` «Ժառանգությո՞ւնը», Հայ ազգային կոնգրե՞սը, թե՞ երրորդ մի ուժ, այդ թվում եւ ԲՀԿ քաղաքական թեւը` Քոչարյանի հովանավորությամբ: «ՀԱԿ-ը ցանկանում է տիտղոսակիր ընդդիմության իր կարգավիճակը պահպանել, չնայած Րաֆֆին ունի ավելի բարձր տոկոսներ, քան Լեւոնը: Սակայն խնդիրն այս դեպքում Րաֆֆին չէ նույնիսկ. խնդիրը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը