տուն Լուրեր «Հրապարակ». Զարուհի Փոստանջյանը նախագահի թեկնածու

«Հրապարակ». Զարուհի Փոստանջյանը նախագահի թեկնածու

57
0

Հրապարակ

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հարմարավետ տեղավորվել Գագիկ Ծառուկյանի «կողքին»` նպաստելով Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, մեր տեղեկություններով, 2018թ. նախագահական ընտրություններին մասնակցելու թրեյնինգներ է անցնում ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանը: Նախ` պայքարը քաղաքակիրթ ու սուր դարձնելու, գենդերային հավասարությունն ապահովելու, ապաեւ` հարկավոր, ոչ ցանկալի թեկնածուների «հախից» գալու հարցում Զարուհին ուղղակի անփոխարինելի է: Այլ խնդիր է, թե վերջին պահին «Ժառանգություն» կուսակցության «վերստուգիչ փաթեթն» ում ձեռքում կհայտնվի,  եւ մինչեւ  2018թ. ինչ կմնա «Ժառանգությունից», որն արդեն իսկ քայքայվում է «ստախանովյան» տեմպերով:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը