«Մասիս քաղաքի գերեզմանոցի տնօրինությունը որոշել է ետ չմնալ աշխարհիկ հաստատություններից և Ամանորին համապատասխան զարդարել իր ենթակայության տակ գտնվող «օբյեկտը»՝ տոնական լույսեր ու զարդեր կախելով գերեզմանոցի եղևնիներից։ Ոչինչ, որ հանգուցյալները չեն կարողանա գնահատել այս տոնական շքեղությունները, նրանց հարազատները գուցե գնահատեն։ Հուսանք՝ գերեզմանոցի տերերն այնքան չեն կորցնի իրականության զգացումը, որ գոնե կերուխումի երաժշտություն չեն միացնի՝ հանգուցյալներին ուրախացնելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։