ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու մայիսի 20-22-ը Աստանայում ընթացող տնտեսական միջազգային համաժողովին: Համաժողովը հետաքրքիր ֆորմատ ունի՝ մի բլոկում եվրոպական հանրության ներկայացուցիչներն են հանդես գալիս, մյուս բլոկում՝ Եվրասիական տնտեսական համագործակցության: Տիգրան Սարգսյանը երկու պլատֆորմում էլ ելույթ է ունենալու: Առաջինում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի եւ Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիի հետ նույն հարթակում: Երկրորդում՝ ռուսական գործիչներ Վիկտոր Խրիստենկոյի եւ Օլեգ Սոսկովեցի հետ: Ի դեպ, Տիգրան Սարգսյանը հրավեր է ստացել ոչ միայն որպես նախկին վարչապետ, այլեւ որպես ՀՀԿ փոխնախագահ:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը