տուն Լուրեր «Հրապարակ». Երեկ իսկական պատերազմական վիճակ էր Օհանավան, Ուշի, Սաղմոսավան եւ մյուս գյուղերի...

«Հրապարակ». Երեկ իսկական պատերազմական վիճակ էր Օհանավան, Ուշի, Սաղմոսավան եւ մյուս գյուղերի մերձակայքում

94
0

Հրապարակ

Երեկ կրկին փողոց էին դուրս եկել Արագածոտնի 7 համայնքների գյուղացիները, որոնք տեւական ժամանակ է՝ պայքարում են այստեղ կառուցվելիք ՀԷԿ-ի դեմ, որն սպառնում է նրանց այգիներն անջուր թողնել: Երեկ իսկական պատերազմական վիճակ էր Օհանավան, Ուշի, Սաղմոսավան եւ մյուս գյուղերի մերձակայքում, որտեղ մեծ քանակի ոստիկանական ուժեր էին կուտակվել, պաշտոնյաներ էին ժամանել: Ամբողջ բանն այն է, որ գյուղացիները հասկացել են՝ մինչեւ միջպետական ճանապարհը չփակեն, իրենց լսող չի լինելու: Երեկ նրանք փակել էին Վանաձոր տանող մայրուղին եւ պահանջում էին դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունն ու խոստանալ, որ այն չի կառուցվելու:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը