տուն Լուրեր «Հրապարակ». Երբեք մարտի 5-ին այսպիսի աժիոտաժ չէր եղել

«Հրապարակ». Երբեք մարտի 5-ին այսպիսի աժիոտաժ չէր եղել

70
0

Հրապարակ

Երեկ Եռաբլուրում ոչ միայն մարդիկ էին շատ, այլեւ ավտոմեքենաների կայանման տեղ չկար: Բացի այն, որ տասնյակ ավտոբուսներ էին կայանված ճամփեզրին՝ Էջմիածնից մարդկանց բերող տրանսպորտը, այլեւ մի քանի տասնյակ թեթեւ-մարդատար ավտոմեքենաներ էին շարված՝ մեկը մյուսից շքեղ, մեծածավալ ամենագնացներ ու սեդաններ՝ պետական-ծառայողական կամ անձնական «գոլդ» համարանիշներով, քանզի շատերը եկել էին իրենց մեծ շքախմբերով եւ ուղեկցող ավտոմեքենաներով: Այս ամենը ոչ միայն լուրջ խցանում էր առաջացրել տարածքում, անհարմարություններ ստեղծել շրջակա առանձնատներում բնակվողների համար: Եռաբլուր ժամանածներից շատերն իրենց մեքենաները կայանել էին բնակիչների ավտոտնակների կամ դարպասների հենց դիմաց՝ երկար ժամանակ անհնար դարձնելով  տեղի բնակիչների ավտոմեքենաների տեղաշարժը: Ավելի ուշ Ֆեյսբուքում մեր լրագրողներից մեկը, ով այդ տարածքի բնակիչ է, գրառում էր արել եւ դժգոհություն հայտնել, որ Պանթեոն եկածները սեփական մեքենաները կայանել էին իրենց բակերում՝ փակելով իրենց մեքենաների ճանապարհը, ինչի հետեւանքով իրենք մեկ ժամից ավելի չեն կարողացել ավտոմեքենան դուրս հանել ավտոտնակից եւ ուշացել են կարեւոր հանդիպումից:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը