տուն Մամուլ «Հրապարակ». Եվս մի մարզպետ մինչև տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին

«Հրապարակ». Եվս մի մարզպետ մինչև տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին

166
0

 

hraparak«Լրատվամիջոցների հետաքրքրության մշտադիտարկման տակ հայտնված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մինչև տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին։ Նախագահական ապարատին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սկանդալային մարզպետը, սակայն, ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ առոք-փառոք կգնա վաստակած հանգստի։ Շահգալդյան ազգանունը, սակայն, ներկայիս մարզպետը մոռացության տալ չի պատրաստվում իրենից հետո հեղինակավոր այդ մանդատը հանձնել է ուզում որդուն՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին։

«Չգիտեմ, թե որդուն մարզպետ դարձնելու շանսերն ինչքան են, բայց փորձում է մեկ անգամ ևս նախագահի վստահությունն ստանալ»,-փոխանցեց մեր աղբյուրը։ Ըստ նրա, սակայն, նախագահականում Կոտայքի մարզպետի պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ նախկին ոստիկանապետ Սաշիկ Աֆյանին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here