տուն Մամուլ «Հրապարակ». Դավիթ Հարությունյանին վճռաբեկի նախագահ նշանակելու համար խոչընդոտներ կան

«Հրապարակ». Դավիթ Հարությունյանին վճռաբեկի նախագահ նշանակելու համար խոչընդոտներ կան

152
0

հրապարակ«Որքան էլ խոսվի, որ Սերժ Սարգսյանը ցանկանում Է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխարինել Դավիթ Հարությունյանով, և վերջինիս արդեն Աժ–ում փոխարինողների հավանական անուններ են շրջանառվում, այդուամենայնիվ, Հարությունյանին վճռաբեկի նախագահ նշանակելու համար խոչընդոտներ կան։

Մասնավորապես, Դատական օրենսգրքի 138-րդ հոդվածի 4 կետով ամրագրված է, որ վճռաբեկ դատարանի նախագահ կարող Է աշխատել վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ աշխատած նախկին դատավորը։ Իսկ Դավիթ Հարությունյանը, ինչպես հայտնի Է, դատավոր չէ և երբեք էլ դատարանի նախագահ չի եղել։ Արման Մկրտումյանի փոփոխության պարագայում ամենահավանական թեկնածուն համարվում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here