«Դաշնակցության «տանը» լուրջ կռիվ է Վահան Հովհաննիսյանի մանդատի համար։ Հիշեցնենք, ընկեր Վահանն սպասում է իր ագրեմանին՝ Գերմանիայում դեսպան նշանակվելու համար։ Ըստ մեր աղբյուրների՝ ՀՅԴ-ն և Վահան Հովհաննիսյանը չեն շտապում այս հարցում, հակառակը՝ ուզում են, որ նշանակումը հնարավորինս ուշ լինի, որ հանրային «աղմուկը փոքր-ինչ դադարի»։ Ոմանք Հովհաննիսյանի թափուր մանդատի առնչությամբ ՀՅԴ-ին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել գենդերային քաղաքականությանը և պառլամենտ բերել գեղեցիկ սեռին, ի դեմս Ռուզան Առաքելյանի և կամ Լիլիթ Գալստյանի։
Սակայն դա պրակտիկորեն անհնարին է, քանի որ նրանցից առաջ մեծ թվով մարդիկ կան, և վերջիններիս հրաժարեցնելն այդքան էլ հեշտ չէ, ուստի ընկեր Վահանի մանդատը կանցնի ոչ թե ՀՅԴ հայտնի տիկնանցից որևէ մեկին, այլ «Ավշարի» Գրիգորյան եղբայրներից Արամայիսին, որն էլ թվով երկրորդ բիզնես-պրոյեկտը կլինի ՀՅԴ խմբակցությունում՝ «Գրանդ քենդիի» ներկայացուցչից հետո։ Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանը ՀՅԴ քվոտայով գյուղնախարար է եղել, նրա Արայիկ եղբայրն արդեն իսկ պատգամավոր է՝ անկախ ստատուսով, սակայն ջերմորեն հարում է ՀՀԿ-ին։ Գրիգորյաններն անչափ մեծ ծառայություններ են մատուցել ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին և համարվում են Արարատի մարզում «ասողներ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: