«Մեր տեղեկություններով՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից դուրս են մնացել ԱՊՀ բոլոր երկրները, այդ թվում և Ուկրաինան ու Մոլդովան, բացի Հայաստանից։ Դա է եղել պատճառը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը շտապել է, կառավարություն, աչքալուսանք տվել բյուջեի «տակ» գտնվողներին, թե լավ դիրքերում եք, շանսեր կան ծրագիրը վերականգնելու՝ շարժվեք, մանավանդ, որ Քոչարյանին կոշտ նամակ գրած Դանիլովիչը՝ «Մարտահրավերների» կորպորացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահը, դեկտեմբերին փոխվելու է։ Հիշեցնենք, որ ՀՄ-ի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է ԱՄՆ պետական ինստիտուտների՝ Պետդեպի, Պենտագոնի, Սպիտակ տան ներկայացուցիչներից։
Դեկտեմբերին լրանում է Դանիլովիչի պաշտոնավարման ժամկետը, և հատուկ հրավիրված նիստում նոր նախագահ է ընտրվելու։ Առայժմ նրա անունը չի հնչեցվում։ Բոլոր դեպքերում, ըստ մեր աղբյուրների, Հեֆերնի և ամերիկյան կողմի նման քարտ-բլանշը զուտ տնտեսական աջակցություն չէ, այն նաև բարի կամքի դրսևորում է Սարգսյան-Ալիև հանդիպումից և վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ։ Ասել է թե՝ Ուկրաինայի անհասկանալի պահվածքի ֆոնին ամերիկյան կառավարությունն այս պահին «լայն ժեստ» է անում Հայաստանին, որի վերջնարդյունքը կերևա դեկտեմբերին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։