տուն Մամուլ «Հրապարակ». Գևորգ Կոստանյանն անփոխարինելի է

«Հրապարակ». Գևորգ Կոստանյանն անփոխարինելի է

155
0

hraparak«Հարցին՝ «պատահաբար» չգիտե՞ք, թե ով է փոխարինելու ՀՀ գլխավոր դատախազ նշանակված Գևորգ Կոստանյանին, որպես ՀՀ ներկայացուցիչ Եվրոպական դատարանում, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց. «Ոչ, տեղյակ չեմ. այդ գծով ես այս պահին ունեմ նոր տեղակալ՝ փոխնախարար Արման Թաթոյանը, որը փոխնախարար է նշանակվել օրերս, իսկ թե ով է փոխարինելու Գևորգ Կոստանյանին, չգիտեմ»։

Իսկ մեր տեղեկություններով, Գևորգ Կոստանյանն անփոխարինելի է։ Նա դեռ ինչ-որ ժամանակ կլինի Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, որովհետև, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, այդ դատարանում կան մի քանի գործեր, ոչ ներքաղաքական, այլ արտաքաղաքական «հնչեղության»՝ Ադրբեջանին առնչվող, որոնք վարել է ինքը։ «Եվ ճիշտ կլինի, որ ինքն էլ ավարտի դրանք, հետո կորոշվի՝ փոխարինո՞ւմ է նրան ինչ-որ մեկը, թե՞ ոչ»։ «Կոստանյանն էն ժամանակ էլ համ զինդատախազ էր, համ էլ Եվրոպական դատարանի ներկայացուցիչ, այնպես որ, կարծում եմ՝ շատ բան չի փոխվել»,-ասաց մեր զրուցակիցը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here