Տեսչական բարեփոխումների շրջանակում շարունակվում է աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունների տեսչությունների միավորումը։
Դեռ միացյալ տեսչության հաստիքացուցակն ու կանոնադրությունը չկան, թեև կառավարության որոշման մեջ ժամկետ է նշված՝ մինչև նոյեմբերի սկիզբը։ Չկա նաև ղեկավար։ Շրջանառվում էր Արտակ Սահակյանի՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակցի անունը, ով նաև նախագահի խնամու զարմիկն է, սակայն վերջին օրերին նոր անուն է շրջանառվում՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի եղբոր՝ Կարեն Կոստանյանի անունը, ով առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։