տուն Մամուլ «Հրապարակ». Գյումրին կրկին Ալեքսանդրապոլ

«Հրապարակ». Գյումրին կրկին Ալեքսանդրապոլ

140
0

hraparak«Ռուսական քաղաքական շրջանակներում խոսվում է, որ Պուտինի այցից հետո, ըստ ամենայնի, Գյումրին դարձյալ կվերանվանվի Ալեքսանդրապոլ։ Այդ մասին Պուտինը «մեժդու ստրոկ» կխոսի Սերժ Սարգսյանի հետ։ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջքի պատրաստվող, Հայաստանն ամբողջովին ՀՕՊ համակարգի հովանոցով ծածկող, 102-րդ ռազմաբազան ընդլայնող ՌԴ նախագահի համար «սրտամոտ» է Ալեքսանդրապոլը, ոչ թե որ «չեկիստական» մենթալիտետով առաջնորդվող Պուտինը ցանկանում է այն վերջնականապես վերածել ռազմական պոլիգոնի, այլ որ ցանկանում է այդ «կողմերի» վրա կրկին արթնացնել Ռուսաստանի երբեմնի զորության ոգին։ Հիշեցնենք, որ Հայաստանի՝ ՄՄ մտնելուց հետո Գյումրին դառնում է սահմանային քաղաք, այսպես ասած, ՄՄ-ի և ՆԱՏՕ-ի-Թուրքիայի միջև, և եթե այնպես ստացվի, որ բացվի հայ–թուրքական սահմանը, ապա սահմանն ուղիղ «մտնելու» է Գյումրի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here