տուն Մամուլ «Հրապարակ». Գիշերային որոշման արդյունք

«Հրապարակ». Գիշերային որոշման արդյունք

127
0

hraparakՊարզվում է՝ կենսաթոշակային կու­տակային համակարգին վերաբերող արտահերթ նիստին չմասնակցելը ՀՀԿ-ում, իսկապես, «գիշերային» որոշման արդյունք է եղել: Սերժ Սարգսյանն այդ օրերին Հայաստա­նում չէր՝ Ղարաբաղում էր: Խորհրդա­րանական վերնախավն ու մեծամաս­նությունը որոշում էր կայացրել մաս­նակցել արտահերթ նիստին. «Ինչու ոչ. կմասնակցենք, կլսենք, թե ինչ են ասում մեր ընդդիմադիր գործընկերնե­րը. չնեղացնենք նրանց, ինչ է եղել որ»: Սակայն ինչ-որ մեկը նիստից «հինգ րոպե պակաս» Արցախում զորավար­ժություններով գլուխը խառը Սերժ

Սարգսյանին հասցրել էր բացատրել, որ դա ընդամենը քայլ է, որով «որոշ­ները» փորձում են բյուջեի «տակ» կա­ռավարությանը եւս մեկ անգամ սել­երս անել, գլխներին շան լափ թափել, կրքեր բորբոքել, որին նաեւ պետք է միանա խորհրդարանից դուրս՝ նույն առիթով հավաքված բողոքավորների արդարացի ցույցը: հնչն էլ պատճառ է դարձել, որ Սերժ Սարգսյանը շտապ հրահանգի խորհրդարանական ղեկա­վարությանը՝ «ստոպ, չեք մասնակ­ցում նիստին, բոյկոտում եք այն»: Ին­չը, մեր տեղեկություններով, խոր դժ- գոհություններ է առաջացրել Հանրա­պետականում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here