տուն Մամուլ «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի միակ խնդիրը

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի միակ խնդիրը

158
0

 

hraparak«Օրերս մի նեղ շրջանակում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ոչ մի խնդիր չունի Սերժ Սարգսյանի հետ, իր միակ խնդիրն է՝ հասնել նրան, որ Սերժ Սարգսյանն ազատվի Տիգրան Սարգսյանից, որից հետո ԲՀԿ-ն կարող է և մտնել կոալիցիա։

Ի դեպ, վերջին օրերին վարչապետ-ԲՀԿ պայքարը նորից սրվել է, և դա սկսվել է այն բանից, որ Տիգրան Սարգսյանի և Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «տելեներով իրար չեն կպնելու», սակայն պայմանավորվածությունը խախտվել է, ու սկսվել են փոխադարձ հրետակոծությունները։ Դա է պատճառը, որ ԲՀԿ-ական լրատվամիջոցները հիշել են «Նաիրիտը», օֆշորը, սկսել են եթեր տալ կառավարության առջև ակցիաներ անողներին և անգամ փողոցներում են հարցում անում, թե՝ ձեր կարծիքով ինչ վիճակում է երկրի տնտեսությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here