տուն Լուրեր «Հրապարակ». Բոլոր ճանապարհները տանում են Մոսկվա

«Հրապարակ». Բոլոր ճանապարհները տանում են Մոսկվա

57
0

Հրապարակ

Հետաքրքիր օրինաչափությամբ` այն նույն տրիոն, որը ժամանակ առաջ մեկնել էր Ղարաբաղ, այս օրերին էլ Ռուսաստանում է: Նախ` Մոսկվա մեկնեց «ինքնաթիռից» վախեցող Գալուստ Գրիգորիչը` հանդիպելու ռուսական իր «նապարնիկի» հետ: Երեկ Սոչիում էր Հովիկ Աբրահամյանը` Մեդվեդեւի հետ «լրջագույն» հանդիպմամբ: Մեր տեղեկություններով, հուլիսի վերջերին Սոչի կմեկնի նաեւ Սերժ Սարգսյանը` հանդիպելու Վ. Պուտինի հետ: Հանդիպման անհրաժեշտությունը կախված կլինի Հովիկ Աբրահամյանի այցի արդյունքներից: Այդ «արդյունքներն» էին նաեւ պատճառը, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հետ ակտիվ շփումներ ունեցող Ուրուգվայում բավական կոշտ հայտարարություններ արեց Ռուսաստանի հասցեին՝ միջազգային հանրությանը, բայց առաջին հերթին Ռուսաստանին հասկացնելով, որ Հայաստանին դուր չի գալիս ոչ միայն Եվրասիական միությանն անդամակցության ձգձգումը, Ադրբեջանին զենք «մատակարարելու» տենդենցը, այլեւ Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի դրսեւորած մոտեցումները: Ի դեպ, փորձագետների մեծ մասը պնդում է, որ Սարգսյան-Պուտին հանդիպմանը կքննարկվի նաեւ Օլանդի նախաձեռնությամբ սպասվող Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Փարիզում տեղի ունենալիք հանդիպման հնարավորության հարցը: Նկատենք` խոսակցություններ կան, որ այդ հանդիպումը եւս տեղի կունենա հուլիսի վերջերին:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը