«Նոր ձեւավորվող կառավարությունում պաշտոններ կստանձնե՞ք»,- հարցրեցինք ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին, ով ուրբաթ օրը Ծառուկյանի հետ ընդունել էր ՀՅԴ-ականներին: «Գիտեք, այդ հարցի պատասխանները երկրորդական են: Մենք գտնում ենք, որ պետք է լինի լայն կոնսոլիդացիա ոչ միայն քաղաքական ուժերի, այլեւ հասարակության շերտերի մասնակցությամբ: Եթե չլինի ընդհանուր կոնսոլիդացիա, եւ եթե նոր ստեղծվող մարմինը՝ կլինի դա կառավարությունը, թե այլ, չլինի ազգային համաձայնության ուղղությամբ, ապա անիմաստ է դա»:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը