տուն Լուրեր «Հրապարակ». ԲՀԿ-ականները փորձում են «պատրաստ լինել ամեն ինչի»

«Հրապարակ». ԲՀԿ-ականները փորձում են «պատրաստ լինել ամեն ինչի»

77
0

 

Հրապարակ

Չնայած ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը պնդել էր, որ  մտադիր չէ մանդատը վայր դնել, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Ծառուկյանը  կանչել է համամասնական ցուցակի այն ներկայացուցչին, ով հաջորդն է ցուցակում, ու առաջարկել հրաժարականի դիմում գրել: Վերջինս, ըստ մեր աղբյուրների, ինչ-որ պահի հրաժարվել է, այնուհանդերձ, գրել է դիմումը: Ըստ մեր աղբյուրների` ԲՀԿ-ում համամասնական ցուցակի եւ կուսակցական «ինվենտարիզացիա» է իրականացվում, այնտեղ չեն բացառում, որ ֆորսմաժորային զարգացումների դեպքում Քոչարյանի հրապարակային մուտքը քաղաքականություն, ինչպես նաեւ գործարարների ելքը ԲՀԿ ԱԺ ֆրակցիայից հանգեցնեն անսպասելի վերադասավորությունների, «ուստի պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը