Պարզվում է՝ ԲՀԿ-ն գաղտնապահ է ոչ միայն Մաքսային միության, այլեւ մյուս բոլոր հարցերում: Երկու օր շարունակ ԲՀԿ «բոլոր ատյաններին» ուղղված մեր զանգերին ու հարցին որեւէ մեկը չպատասխանեց, խոսնակ հվետա Տոնոյանի կոմպետենցիայի շրջանակում չէր, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Հովհաննիսյանի գործավարուհին ասաց, որ կզանգեն, տեղյակ կպահեն՝ չզանգեցին: Հիմնադրամի երիտթեւի ներկայացուցիչ Վահան Բա- բայւսնը, ԲՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Վահե էնֆիաջյանը ողջ օրը չէին պատասխանում հեռւսխոսազանգե- րին: Տիգրան Ուրիխսսնյանը՜նույնպես: Հարցն անչափ պարզ էր ու ոչ քաղաքական. ԿԳՆ-ն ուսանողներին աջակցելու խնդրով իրեն ւսռւսնձին-առան- ձին դիմած ԲՀԿ եւ «Ծառուկյան» հիմնադրամի երիտթեւերի ներկայացուցիչներ Վահե էնֆիաջյանին եւ Վահան Բաբայանին նոյեմբերի 4-ին եւ 13-ին պատասխանել է, որ ինչպես մյուսների՝ Կարեն Կարապետյանի, Լեւոն Սարգսյանի, Բւսրսեղ Բեգլարյւսնի, Աամվել Ալեքսանյանի դեպքում է բարեգործական հիմնադրամի ղեկավար մարմինը դիմել ուսանողների աջակցման խնդրով, այնպես էլ իրենց դեպքում պետք է դիմեն ոչ թե իրենք, այլ հիմնադրամի ղեկավար մարմինը: Մեզ հետաքրքրում էր. դիմե՛՛լ է «մարմինը՝ ղեկավար», թե՞ ոչ. եթե՝ ոչ, ինչո՞ւ: Ոչ մի պատասխան: Մտիպված նորից զանգեցինք ԿԳ-ն՝ կարո՞ղ է դիմել են: Ասացին՝ «ո՛չ»: Ամեն դեպքում նկատենք, որ աբսուրդ է, մարդկանց թույլ չեն տալիս բարեգործություն անել, երբ մեծ թվով ուսանողներ օգնության կարիք ունեն: Եվ այս պարագայում դժվար է այլ եզրակացություն անել, քան այն, որ մերժումը քաղաքւսկան դրդապատճառ ունի, եւ ոմանք վախենում են Ծառուկյան-բարեգործի հեղինակության աճից: