տուն Լուրեր «Հրապարակ».Արտագաղթո՞ւմ են

«Հրապարակ».Արտագաղթո՞ւմ են

229
0

1544055_580657825345784_1754082056_nԱրդեն հայտնի է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքում է ճամպրուկները, որպեսզի մեկնի Միացյալ Նահանգներ, վեցամսյա դասընթացներ ստանալու և ձեռքի հետ էլ երեխային այնտեղ ծննդաբերելու համար:

 

Լրատվամիջոցներից մեկը, սակայն, գրել է,  որ նա որոշել է ընդհանրապես բնակություն հաստատել ԱՄՆ-ում` քաղաքական ապաստան խնդրելով այդ երկրից: Նույն աղբյուրը գրել է նաև որ բացի Զարուհին, վերջնականապես ԱՄՆ է տեղափոխվելու «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Այս ամենն, ինչ խոսք, շատ ծիծաղելի կլիներ, եթե գրողը հայաստանյան արհամարված լրատվամիջոց չլիներ: Արհամարհված այն իմաստով, որ սուտը միշտ ճշմարտությունից առաջ է դնում:

 

Հուսանք՝ «Ժառանգությունից» կհռռան կամ կբռռան, այլապես չենք իմանա ծիծաղներս ինչպես զսպել:

 

Էդ.Ա.

Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here