Ըստ ՀՅԴ մեր աղբյուրների` ապրիլի 18-19-ը նախատեսված ՀՅԴ Գերագույն ժողովը կտեւի ոչ թե 2, այլ 4-5 օր, որովհետեւ նախատեսված է հարցերի մեծ ամպլիտուդ` քեսաբահայության վիճակից մինչեւ ուկրաինական զարգացումներ ու ազգային համաձայնության կառավարություն: ԳԺ-ն, փաստորեն, ընթանալու է կառավարության ձեւավորման ֆոնին. հիշեցնենք, որ վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում պետք է ձեւավորվի կառավարության նոր կաբինետը` նախարարներով հանդերձ: Սակայն ԳԺ-ի միակ ինտրիգը սա չի լինելու: Մեր զրուցակիցը չբացառեց, որ ԳՄ նոր մարմնի ընտրությանը զուգահեռ փոխվի նաեւ ԳՄ ներկայացուցիչը` Արմեն Ռուստամյանը. «Ընկեր Արմենի վահանը ընկեր Վահանն էր, նա հիմա չկա, եւ չի բացառվում, որ Հրանտ Մարգարյանի կադրերից որեւէ մեկն զբաղեցնի ԳՄ ներկայացուցչի «պաշտոնը»»: Անգամ այդ դեպքում գրեթե անհավանական է համարվում, որ ՀՅԴ-ն մաս կազմի նորաստեղծ կառավարությանը, սակայն դա չի բացառում, որ ընկեր Հրանտը, որը մշտապես դրսեւորել է ոչ թե կենտրոնախույս, այլ կենտրոնամետ վարքագիծ եւ գրագետ «խաղացել» բոլոր գործող նախագահների հետ, շարունակի «բանակցել» Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ-ի ընդդիմադիր մնալ-չմնալու շուրջ:
Գրում է «Հրապարակ» օրաթերթը