«Օրերս հաջողվեց ծանոթանալ Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործին և սենսացիոն տեղեկություններ քաղել։ Պարզվում է՝ Արկադի Վարդանյանին և նրա ընկեր Արսեն Ավետյանին սկսել են հետեւել, կասկածելով, որ նրանք՝ ոչ ավել, ոչ պակաս, պետական հեղաշրջում են նախապատրաստում և որոշել են պայթեցնել ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին։
Մայիսի 18-ից սկսած, երբ ձերբակալվեց քաղաքագետ, գործարար Արկադի Վարդանյանը, և հետագայում, երբ ի հայտ եկան նրա և ընկերոջ՝ Արսեն Ավետյանի զրույցների ձայնագրությունները, հարց առաջացավ, թե ինչու է ԱԱԾ-ն գաղտնալսել Վարդանյանին։ Վարկած կար, որ Արսեն Ավետյանի հորը թունավորելու երկու ընկերների հրեշավոր մտադրության մասին ԱԱԾ-ին է հայտնել հենց Արսեն Ավետյանի հայրը՝ այդ ծրագրի զոհ Ռոբերտ Ավետյանը։ Սակայն հետագայում պարզվեց, որ նա ոչ միայն չի արել նման թան, այլև չի ընդունում, որ իր որդին կարող էր իրեն թունավորել։
Պետական հեղաշրջման նախապատրաստվող փորձի մասին ԱԱԾ-ին հայտնել է ոմն Սամվել Կուռոյան։ Նա հաղորդել է, որ Արկադի Վարդանյանը և նրա ընկերը՝ «Արսեն անունով բարձրահասակ, գեր տղամարդը», ահաբեկչական ակտ են նախապատրաստել ՀՀ բարձրագույն ղեկավարության դեմ։ Այս մարդը հետագայում ոչ հարցաքննության է կանչվել, ոչ առերեսումների, ոչ էլ այն մարդիկ են հարցաքննվել, որոնց անունները նա տվել է»,– գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։