տուն Լուրեր «Հրապարակ». Արա Բուդաղյանը չի հանել իր թեկնածությունն այս փուլում, որ վերջին պահին...

«Հրապարակ». Արա Բուդաղյանը չի հանել իր թեկնածությունն այս փուլում, որ վերջին պահին իր ձայները տա Տիգրանին

91
0

Հրապարակ

Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում կկրկնվի Տավուշի Բերդ քաղաքի պատմությունը, որտեղ ՀՀԿ կառույցը պաշտպանում էր ՀՀԿ-ական Անդրանիկ Շառոյանին` մարզպետ Ղուլարյանի բարձր հովանու ներքո, սակայն 3 անգամ ավելի ձայներով հաղթեց մեկ այլ ՀՀԿ-ական` Հարություն Մանուչարյանը, որին իրականում սատարում էին ՀՀԿ-ականները: «Գորիսի հայտնի դեպքերից հետո Սուրեն Խաչատրյանն այնքան վարկաբեկված է, որ նրա  սատարած որեւէ թեկնածու հնարավոր չէ հաղթի, ուստի ՀՀԿ-ն պահեստային տարբերակով է առաջ շարժվել, իրական հաղթողը կարող է լինել Տիգրան Կարապետյանը, որովհետեւ առանց Սերժ Սարգսյանի գիտության «Գորիս գամմա» ԲԲԸ-ի տնօրենը չէր առաջադրվի ՀՀԿ-ի թեկնածուի դեմ»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ վերջերս Սյունիք կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանն անցելել էր նաեւ Տիգրան Կարապետյանի  գործարան: Եվ եթե դրան էլ գումարում ես Կարապետյանին սատարող Բուդաղյանների ընտանիքի հանգամանքը, ապա հասկանալի է դառնում, թե Լիսկայի թեկնածուի հաղթանակի շանսերն ինչպիսին են: Ի դեպ, մեր տեղեկություններով, Արա Բուդաղյանը չի հանել իր թեկնածությունն այս փուլում, որ վերջին պահին իր ձայները տա Տիգրանին:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը