տուն Մամուլ «Հրապարակ». Արա Աբրահամյանը նեղացած է Պուտինից. նա չի գնահատել իր «տիտանական աշխատանքը»...

«Հրապարակ». Արա Աբրահամյանը նեղացած է Պուտինից. նա չի գնահատել իր «տիտանական աշխատանքը» ՄՄ–ին ՀՀ–ի միանալու հարցում

420
0

 

հրապարակ  «Որքան էլ հայաստանյան կողմը պնդում է, որ Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ Ռուսաստանը որևէ ճնշում իր վրա չի բանեցրել, որևէ հանդիպում ռուսական կողմի հետ չի եղել, ըստ մեր տեղեկությունների՝ Խորվաթիայում, ուր մեկնել էր Սերժ Սարգսյանը ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ, Արա Աբրահամյանին հյուր («Չորրորդ իշխանություն». Սերժ Սարգսյանը Խորվաթիա է մեկնել Արա Աբրահամյանի առանձնատանը կարևոր հարցեր քննարկելու համար), իրականում այնտեղ է եղել նաև ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ։ Որոշ տեղեկություններով, երկրորդ օրն այդ խմբին է միացել նաև Պուտինի աշխատակազմի ղեկավար, Սերժ Սարգսյանի երկար տարիների ընկեր Սերգեյ Իվանովը՝ պայմանավորվելու անդամակցության դետալների, սկզբունքների, հայտարարություն անելու ժամ ու պատարագի շուրջ։    Հիշեցնենք, որ հայտարարությունն արվեց Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք G 20-ի գագաթնաժողովի նախօրյակին, նման հայտարարություն այդ պահին «վիզ պետք էր» Օբամայի հետ պաշտոնական՝ տետատետ հանդիպման հեռանկարից զրկված Պուտինին։ Սեպտեմբերի մեկին արդեն Արա Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը վերադարձել են Հայաստան, հաջորդ օրը թռել Մոսկվա։ Ընդ որում, Արա Աբրահամյանի նեղացածությունն ու «զայրացածությունը» Վ. Պուտինից՝ եկեղեցու հիմնարկեքին չմասնակցելու հետ կապված, «բացատրվում» է նրանով, որ ՌԴ նախագահը չի գնահատել իր «տիտանական աշխատանքը» Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցում, երբ պարտավոր էր գոնե ճաշկերույթին մասնակցել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here