«Ֆինանսական բուրգի գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը կաթված է տարել, ունի խոսքի և տեղաշարժման դժվարություններ, արդեն 10 օր է, ինչ նրա առողջական վիճակն օրեցօր վատանում է։ Այս մասին երեկ Կենտրոն, Նորք-Մարաշ դատարանում հայտնեց Անդրեասյանի շահերի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը։ «Նա նեղ մասնագիտական բուժօգնության կարիք ունի, հավանաբար, նրան պետք է տանեն «Դատապարտյալների հիվանդանոց», և այս պահին ավելի հրատապ է նրա կյանքի հարցը, որից հետո նոր կանդրադառնանք դատավարական այլ հարցերին»,-ասաց փաստաբանը։
Արթուր Անդրեասյանին կալանավայրից չէին բերել դատարան, և այս պատճառով դատական նիստը կրկին հետաձգվեց, իսկ հաջորդը տեղի կունենա 2014-ի հունվարի 20-ին; Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանը, ըստ նախաքննության նյութերի, 2010 թվականի հունիսից երեք տարի շարունակ խաբեությամբ 7 քաղաքացուց հափշտակել է խոշոր ու առանձնապես խոշոր չափերի գումար և մեղադրվում է խարդախության մեջ։ Գործում շոշափվում են նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների անուններ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։