Մինչ Հովիկ Աբրահամյանը եվրոպաներում հանգստանում է, ԱԺ-ում «պայթում են պառերը»: Լրագրողների եւ ԱԺ աշխատակազմի վրա խնայող, պատգամավորների սենյակներում ջեռուցմանը զուգահեռ մի քանի «պլիտա» միացնող ԱԺ-ում արդեն քանի տարի է՝ դրանք «պայթում են» մի ուրիշ ձեւ: Նախորդ տարի գեներալ Մանվելի սենյակին էր արհավիրքը տիրել, մինչ Ամանոր՝ Շմայսի սենյակին: Այս օրերին էլ երրորդ հարկում է` աշխատակազմի սենյակներում, ինչպես ասաց ԱԺ պատասխանատուներից մեկը, «ընդամենը երեք սանտիմանոց աբռիվ էր տեղի ունեցել», սակայն երրորդ հարկի «ամպի տակից» հոսած ջուրը դոշ տվել, փրփրել է նաեւ երկրորդ հարկի սենյակներում: «Ձեր տանն ինչի նման բաներ չե՞ն լինում»,- վրդովված արձագանքեց «պատասխանատուն»: Բա չե՞ն լինում. պարզապես մեր տանը պատգամավորները նիստեր չեն անում, մեր տունը պետբյուջեից չի ֆինանսավորվում, մենք էլ հավասար աչքով ենք նայում բոլոր տնեցիներին: Հիշեցնենք, որ ձմռան օրերին ԱԺ միջանցքներում այնքան ցուրտ է լինում, որ լրագրողների մեծ մասն այդ պատճառով ԱԺ չի գնում: «Բա կարծում եք էսքան հսկա շենքը հե՞շտ է պահելը. համ էլ արդեն սարքել ենք, վթարի հետեւանքներն էլ վերականգնել ենք»,- ասաց «պատասխանատուն»:
Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում