Ամռան տապին զուգընթաց, ԱԺ-ում կրքերը եռում են. օրենսդիր կանայք կրկին զբաղված են գործուղումների մեկնելու համար իրար տակ փորելով, Գալուստ Գրիգորիչի սենյակի դռները ջարդելով, որ ամռանը շրջագայելու, հանգստի հնարավորություն ունենան։ Ստաժավոր ՀՀԿ տիկնայք բողոքում են նորեկներից: Չնայած որոշվել է հնարավորինս խուսափել գործուղումներից, ՄԻԱԿ-ի Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը «ինքնաթիռից ինքնաթիռ են թռչում»։ Ընդհանրապես, պատգամավորների համար դաժան օրեր են՝ նախկինում նիստերի դահլիճից ծլկողները երեկ իրենց դահլիճ էին գցում, որտեղ ամենահով տեղն էր: Օրվա վերջում մեծ մասն արդեն առանց փողկապի եւ կոստյումի էին, կոճակներն արձակած։
Գրում է «Հրապարակ» օրաթերթը