տուն Լուրեր «Հրապարակ». ԱԺ հաջորդ նիստը վարչապետի համար ծանր է լինելու

«Հրապարակ». ԱԺ հաջորդ նիստը վարչապետի համար ծանր է լինելու

72
0

Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի հաջորդ քառօրյան, ավելի ճիշտ՝ եռօրյան, ապրիլի 28-30-ին, լինելու է հակավարչապետական։ «Հրաշալի քառյակի» համար բոլոր «նպաստավոր» պայմանները կլինեն Տիգրան Սարգսյանին «վրաերթ» անելու համար, քանի որ ոչ միայն կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկն է ներկայացվելու խորհրդարանի քննարկմանը, այլեւ 2013 թ. բյուջեի կատարողականը։ Իդեպ, անվստահության հարցի քվեարկությունը, ըստ օրենքի, պետք է կայանա ոչ ուշ, քան 72 ժամում։ Այնպես որ, քվեարկությունը կկայանա ամենաուշը չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում